Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի քրոջը
Համաշխարհային Մամուլ![Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի քրոջը](/timthumb.php?src=disc/01-04-24/c0f95fb64776db08e371ea18a4c9b40e.jpg&w=780)
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի քրոջը՝ խմբավորման զինյալների հետ կապերի և ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով, երկուշաբթի օրը հայտնել է The Times of Israel-ը։
«Ոստիկանությունը «Շին Բեթ» անվտանգության ծառայության հետ համատեղ գրոհի ժամանակ ձերբակալել է 57-ամյա Զեբա Աբդել Սալեմ Հանիային»,- հայտնում է հրատարակությունը։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, կասկածյալի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են փաստաթղթեր, կապի սարքավորումներ, հեռախոսներ և այլ ապացույցներ, և նա մեղադրվում է անվտանգային լուրջ խախտումների մեջ։
![](banners/armflix.jpg)