Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ գեներալ Ռեզա Զահեդին․ Reuters
Համաշխարհային Մամուլ![Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ գեներալ Ռեզա Զահեդին․ Reuters](/timthumb.php?src=disc/01-04-24/8b8ef3d97379ca1efa789fb5f5276b3b.jpg&w=780)
Դամասկոսի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով սպանվել է գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սիրիական և լիբանանյան ուժերի հրամանատար Մոհամմադ Ռեզա Զահեդին, հայտնում է Reuters-ը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախավորել էին Դամասկոսում Իրանի դեսպանատունը։
Իրանի դեսպանատան շենքն ամբողջությամբ ավերվել է, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։ Բոլոր նրանք, ովքեր եղել են շենքում հրթիռակոծության պահին, մահացել են։ Իրանի դեսպանը չի տուժել։ Դեսպանի գնահատմամբ՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգից յոթ մարդ: Ըստ Al Hadath-ի՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:
![](banners/armflix.jpg)