Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից․ Պետդեպ
Արտաքին Քաղաքական![Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից․ Պետդեպ](/timthumb.php?src=disc/01-04-24/e119f0919d2a96459f3f8672854e0db6.jpg&w=780)
ԱՄՆ վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։ Այդ մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունից։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը։ Մենք շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները կհարգվեն»,- հայտարարել են Պետդեպից։
![](banners/armflix.jpg)