Մասկը հնարավոր է համարել մարդկության ոչնչացումն արհեստական ինտելեկտի պատճառով
Այլ![Մասկը հնարավոր է համարել մարդկության ոչնչացումն արհեստական ինտելեկտի պատճառով](/timthumb.php?src=disc/01-04-24/9cf89d18b8c5302ea9884a22ec302e16.jpg&w=780)
Արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգված և մշտական զարգացումը կարող է հանգեցնել ողջ մարդկության ոչնչացման, բայց ոչ ավելի, քան 20% հավանականությամբ: Այս մասին հայտարարել է SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար, xAI ստարտափի ստեղծող Իլոն Մասկը, հայտնում է Business Insider-ը։
«Կարծում եմ, որ որոշակի հավանականություն կա, որ ԱԻ-ն իրականում կհանգեցնի մարդկության ոչնչացման», - ասել է նա:
Լոս Անջելեսում արհեստական ինտելեկտի վերաբերյալ կոնֆերանսում ելույթ ունենալիս գործարարն ասել է, որ համաձայն է գիտնական Ջեֆրի Հինթոնի գնահատականի հետ։
«Կարծում եմ, կհամաձայնեի նրա գնահատականների հետ, որ այդ հավանականությունը կազմում է մոտ 10 կամ 20% կամ ինչ-որ բան այդ միջակայքում», - եզրափակել է Մասկը:
![](banners/armflix.jpg)