Ոսկու շուկայի առևտրականների բողոքի ակցիան ավարտվեց վարչապետին նամակ փոխանցելով (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ռիսկեր, եթե դա տեղի ունենա այսօր․ ֆիննախ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը բռնության են ենթարկել երեխաներին Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը՝ Կոշտային Նախաձեռնել եմ քննարկում վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի չափի վերաբերյալ. ՔՊ-կան պատգամավոր Ստեֆանոս Ցիցիպասը պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության հենց մեկնարկում Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով․ Արթուր Սողոմոնյան Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ Shamshyan Փաշինյանն ասում է՝ իրական Հայաստանը Ղարաբաղի հետ կապ չունի, ինչո՞ւ է քիթը խոթում Արցախի հարցերում (տեսանյութ) Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան 

Ազգային արժեհամակարգերի ու աստվածանարգության ծայրահեղ հակադրություն. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ այս իշխանություններն անհայրենիք են, վաղուց են ապացուցել: Նույնը կարելի է ասել նրանց այլ «որակների» մասին՝ մեծամտություն, պարտվողականություն, զիջողականություն, այս ամենին գումարած՝ աստվածանարգություն: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում չի վարանել իրեն համեմատել նույնիսկ Հիսուս Քրիստոսի և անգամ Աստծո հետ ու իր առաքելությունը ներկայացնել որպես «փրկության» միսիա։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին ընդառաջ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ու իր թիմի գործունեությունը համեմատեց Աստծու որդու գործունեության հետ։ Նույնիսկ Քրիստոսի առաքյալներն իրենց անարժան են համարել նրա հետ համեմատվելու համար։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը, իրեն անարժան համարելով անգամ խաչվել այնպես, ինչպես Տերը, ցանկություն հայտնեց խաչվել գլխիվայր։ Իսկ ահա Փաշինյանը նույնիսկ Հիսուս Քրիստոսի հարության խորհուրդը համեմատում է ՔՊ-ի «մեռնելու և հարություն առնելու» հետ ու ընդգծում է, թե, իր ընկալմամբ, Հիսուսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է: Դեռ մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանին հեղափոխական համարելն ինքնին մեծ ճոխություն կլինի. փաստն այն է, որ նա 2018 թվականին իրականացրել է իշխանափոխություն, որոշ գնահատականներով՝ իշխանազավթում, որի հետևանքները արդեն վեց տարի միայն կործանում ու ավեր են բերում:

Ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա հեղափոխական չէ, ինչպես Աստվածաշնչի մեկնիչներն ու եկեղեցականներն են նշում, նրան խաչեցին «հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել»: Դժվար է ասել՝ ինչի արդյունք է Փաշինյանի նման «սաղմոսասացությունը», աստվածանարգությունն ու մեծամտությունը՝ նորից իրեն հալածյալ ու «մեսիա» ներկայացնելո՞ւ, Քրիստոնեության գաղափարներն արժեզրկելու, թե՞ մեկ այլ նպատակ կա: Սակայն փաստ է, որ իրական քրիստոնյան չի կարող նման սրբապղծություն անել, առավել ևս, որ Աստվածաշունչն ասում է. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը տարածում է վախի, հուսահատության, խեղճության, ատելության մթնոլորտ։ Նա «քարոզում» է պարտվողականություն:

Իսկ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության հոգևոր խորհուրդը ոչ թե պարտվողականության, հուսահատության, խեղճության ու վախի մեջ է, այլ երկյուղը մի կողմ գցելու, վերազարթոնքի և հաղթանակ տանելու։ Եվ այս մասին խոսեց Ամենայն հայոց կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով հղած իր պատգամում՝ ընդգծելով, որ պետք չէ ընկրկել մեզ պատուհասած փորձությունների դիմաց, գործել պարտվողական հոգեբանությամբ և վերածվել վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Ավելին, հաղթանակի նկատմամբ հավատի շուրջ Եկեղեցու ուղերձը հստակ էր՝ «Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին և ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով»։

Այս ուղերձի ենթատեքստում Եկեղեցու հովվապետը բավական հստակ ուղերձներ է հղել, այդ թվում՝ պիղատոսյան ու հուդայական գործելակերպի, պարտվողականության շեշտադրումներով։ Այսպիսով, մեկ անգամ ևս արձանագրվում է Եկեղեցու ու քաղաքական իշխանությունների մոտեցումների ծայրահեղ հակադրությունը։ Մի կողմից՝ արժեհամակարգային, ազգային ու ոչ պարտվողական դիրքորոշումն է, իսկ մյուս կողմից՝ աստվածանարգ, մանիպուլ յատիվ ու պարտվողական։ Սա վերստին գալիս է ապացուցելու, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ու նրա «թիմը» պատերազմ հայտարարել Եկեղեցուն: Եվ ինչո՞ւ միայն Եկեղեցուն. նաև Հայոց պատմությանը, պատմական հիշողությանը, պատմական արդարությանը, ազգային արժեքներին, ազգային արժեհամակարգ կրող բոլոր ուժերին ու անհատներին:

Պարտվողականությունն ու ապազգային այլ քայլերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Սա անկասկած է. այս դժվարին փուլն էլ հայ ժողովուրդը կանցնի՝ թոթափելով կապիտուլ յացիայի ենթարկված իշխանությունների թողած ժառանգությունը, ինչպես պատմության ընթացքում կատարել է բազմիցս։ Ու պատահական չէ, որ նույնիսկ բազմաթիվ օտար հեղինակներ են նշել, որ հայ ժողովուրդը Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն Գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ է։ Ուղղակի մինչ այդ, ցավոք, չափազանց շատ ջրեր են պղտորվում, չափազանց շատ են կորուստներ լինում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկու շուկայի առևտրականների բողոքի ակցիան ավարտվեց վարչապետին նամակ փոխանցելով (տեսանյութ)Մարիա Զախարովան հանդես է եկել Տիգրան Քեոսայանի օգտինԺնևում մեկնարկվել են Իրանի փակ բանակցություններն արևմտյան երկրների հետ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներինԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ռիսկեր, եթե դա տեղի ունենա այսօր․ ֆիննախ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը բռնության են ենթարկել երեխաներին Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը՝ Կոշտային Նախաձեռնել եմ քննարկում վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի չափի վերաբերյալ. ՔՊ-կան պատգամավոր Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառըՍտեֆանոս Ցիցիպասը պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության հենց մեկնարկում Հարավային Կորեայի հետախուզությունը ռուս-ուկրաինական պատերազմում տվել է առնվազն 300 զոհԽորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով․ Արթուր Սողոմոնյան «Այժմ մենք երեք մարդ ունենք Neuralink ուղեղի իմպլանտով»․ Մասկ (լուսանկարներ)Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ Shamshyan Ռուսաստանում մերկ հիվանդը փախել է հիվանդանոցից, ավերածություններ արել խանութում, կծել վաճառողի քիթըՓաշինյանն ասում է՝ իրական Հայաստանը Ղարաբաղի հետ կապ չունի, ինչո՞ւ է քիթը խոթում Արցախի հարցերում (տեսանյութ)Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն ԲաբայանԱրտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է «Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելը խելահեղ գաղափար չէ»․ ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարՇվեդիայի թագավորական պալատի պահակը գլխով հարվածել է սվինին և վիրավորվելԱկտիվացրեք պայքարը անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ․ ոստիկանապետՀարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆՆավթը աննախադեպ թանկացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Զելենսկին Կիմ Չեն Ընին առաջարկ է արելԻնչ կապ կա դիետայի և սննդային թունավորման մեջ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. դեսպան Գնում ենք խաղաղության պահպանման ճանապարհով․ Ծովինար Վարդանյան (տեսանյութ)Բացահայտվել են Թրյուդոյի հետթոշակի անցնելու ծրագրերըՀամոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել էԱմոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Համացանցը տարված է Մոնիկա Բելուչիի 1991 թվականի հազվագյուտ լուսանկարով, որն արվել է Victoria's Secret-ի համար Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր ԱՄՆ գործուղման թռիչքի ծախսերը (տեսանյութ)Գերմանիայում հայտնել են՝ որոնք են ուկրաինական զինված ուժերի խնդիրներըՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Թայվանը չինական վեց ռազմական ինքնաթիռ և վեց նավ է հայտնաբերել Ապարան-Քուչակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում Ընդհանրապես հարկ չենք մուծելու, գնացեք տեսեք երկիրը ոնց եք պահելու․ բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Ինչ եղանակ է սպասվումՎուչիչն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել Սերբիայում 100$-անոց ապրանքից 10$-ը տանք պետությա՞նը, մեզ ինչ-որ բան կմնա՞. ոսկերիչ (տեսանյութ)Ազգը պետք է ոտքի կանգնի բոլոր խնդիրները լուծելու համար (տեսանյութ) Մեր կյանքը բարդացնում են. Ոսկու շուկայի աշխատողները բողոքում են (տեսանյութ) Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակելԳազայի ՀԱՄԱՍ խմբավորումը նոր առաջնորդ ունի
Ամենադիտված