65-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր պատրաստած թմրամիջոցը
Իրավունք![65-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր պատրաստած թմրամիջոցը](/timthumb.php?src=disc/02-04-24/c8e9f38ff9a456c3acb89637b917d150.jpg&w=780)
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 65-ամյա տղամարդը բնակության վայրում, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 32,64 գրամ քաշով:
Նաև հայտնել է, որ անձնական օգտագործման համար ինքն է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
![](banners/armflix.jpg)