Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Պետել
Արտաքին Քաղաքական![Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Պետել](/timthumb.php?src=disc/02-04-24/7002fa162979aafb7025a23754221442.jpg&w=780)
Հիմնվելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտարկումների վրա՝ Տոյվո Կլաարը հստակ հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը:
«Ժոզեպ Բորել, հրատապ է, որ Դուք խոսեք ԵՄ բարձր ձայնով՝ հաստատելու Ձեր հատուկ ներկայացուցչի հայտարարությունը. Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի»,- նշել է պատգամավորը:
![](banners/armflix.jpg)