Մեդվեդևը կոչ է արել վերացնել ուկրաինացի առաջնորդներին
Աշխարհ![Մեդվեդևը կոչ է արել վերացնել ուկրաինացի առաջնորդներին](/timthumb.php?src=disc/02-04-24/a1926d3604bb382c01037fe0fa5fb4eb.jpg&w=780)
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել ցանկացած հնարավորության դեպքում վերացնել ուկրաինացի առաջնորդներին։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
«Ոչնչացնել Բանդերային, ինչպես արիաբար արեց ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարությունը պատերազմից հետո։ Իսկ առաջնորդներին պետք է վերացնել, երբ հնարավորություն ընձեռվի, ինչպես Կոնովալեցին ու Բանդերային։ Կիևում կամ մեկ այլ հարմար վայրում»,- ասել է Մեդվեդևը։
Դմիտրի Մեդվեդևը նաև ընդգծել է, որ Ուկրաինան «ահաբեկչական պետություն» է։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ Ուկրաինայում նրանք ազատորեն սպանում են իրենց քաղաքացիներին ճակատում և բանտում։
![](banners/armflix.jpg)