Պատրուշևը Հնդկաստանին առաջարկել է կիսվել ահաբեկիչների վերաբերյալ տվյալներով
Աշխարհ![Պատրուշևը Հնդկաստանին առաջարկել է կիսվել ահաբեկիչների վերաբերյալ տվյալներով](/timthumb.php?src=disc/02-04-24/66027edf6ae97268d8add0c753a48d2b.jpg&w=780)
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Կումար Դովալի հետ զրույցում խոսել է ահաբեկիչների և ծայրահեղականների մասին տվյալների փոխանակման մասին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Մոսկվայի և Դելիի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են անցկացրել Աստանայում։
«Հանդիպման ժամանակ հատուկ շեշտադրվել է ահաբեկչության դեմ պայքարը <...>, ահաբեկչական և ծայրահեղական տարրերի մասին տեղեկության փոխանակումը»,- ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը պարզաբանել է, որ բանակցություններում Պատրուշևն ու Դովալը քննարկել են նաև այլ ոլորտներում ռուս-հնդկական համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր։
![](banners/armflix.jpg)