Մի քանի ուշագրավ դրվագ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ. Տաթևիկ Հայրապետյան
Բլոգոսֆերա
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է.
«Մի քանի ուշագրավ դրվագ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ։ Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցը։ Երկու կողմի տարածած մամուլի հաղորդագրությունները շատ տարբեր են։ Ադրբեջանական կողմը բավական ընդարձակ հաղորդագրություն է տվել, որտեղ կան հետաքրքիր դրվագներ։ Օրինակ, նշվում է, որ Ալիևը Բլինքենին ասել է․
«Ըստ իր տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից հատվածներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի զինումը ԵՄ-ի Եվրոպական խաղաղության ֆոնդի գծով և ԱՄՆ բյուջեի հաշվին։
Նման քայլերը ունեն հակաադրբեջանական էություն, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը հանգեցնում է զենքի մրցավազքին և տարածաշրջանում սադրանքների»»։
