ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի Ստով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ) 

Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին

Քաղաքական

Վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել սկսել աշխատանքը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ առաջնահերթություններ բոլոր հարթություններում համագործակցության համար։

Այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Այստեղ խոսքն ավելի շատ քաղաքական հանձնառության, քաղաքական փաստաթղթի  մասին է, որն այս պահին գտնվում է մշակման փուլում, և ակնկալում ենք, որ մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին»,-հավելեց Եղոյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև դիմել է Եվրամիության խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով։

«Սա մեկ այլ անվտանգային գործիքակազմ է, որը տարբեր տեսակի աջակցություններ է տրամադրում պետություններին՝ սկսած տեխնիկականից, մինչև ոչ մահաբեր զինատեսակներ։ Այս հարցն այժմ գտնվում է քննարկման փուլում, և ես հույս ունեմ, որ Հայաստանը ևս մաս կդառնա այս գործիքակազմից օգտվողների ցանկի»,-ներկայացրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը։

Նա անդրադարձ կատարեց Հայաստանի և Եվրամիության դիվանագիտական հարաբերությունների անցած ուղուն՝ ընդգծելով, որ  Հայաստանը հարաբերությունների շատ կարևոր մի փուլ է անցել 2000-ականներին, երբ Եվրամիությունն ունեցավ ամենամեծ ընդլայնումը, և միանգամից 10 արևելաեվրոպական պետություններ դարձան միության անդամ։

Այդ ժամանակ Եվրամիությունը մեկնարկեց նախ Եվրոպական հարևանության քաղաքականությունը, ապա նաև՝ Արևելյան գործընկերության ծրագիրը։

Հայաստանն, ըստ բանախոսի, երկուսին էլ մասնակից էր և Արևելյան

գործընկերության ձևաչափում բավականին ակտիվ աշխատանքներ է տարել։ Այս շրջանում է  ՀՀ կառավարությունը սկսել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Դրա կարևորագույն մաս էր համարվում «Ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։ Երեք տարի այս համաձայնագրի շուրջ բանակցելուց, այն ամբողջացնելուց, նաև Եվրոպական կողմի դրվատանքի խոսքերից հետո, որ Հայաստանն ամենաշատն է առաջընթաց արձանագրել այդ բանակցություններում, ամենալավ արդյունքներն է գրանցել, 2013 թվականի սեպտեմբերին հայտնի իրադարձությունների բերումով Հայաստանը  հրաժարվեց այս համաձայնագիրը ստորագրելուց և դարձավ այն ժամանակ Մաքսային Միության, հետագայում՝ Եվրասիական տնտեսական միություն։ Այնուամենայնիվ, Եվրամիության հետ բանակցությունները չդադարեցին, քանի որ հիմնական խնդիրը ասոցացման համաձայնագրի հետ կապված Ազատ առևտրի կտորն էր։ Բանակցությունները շարունակվեցին այդ հատվածը համաձայնագրից հեռացնելու վերաբերյալ և, ըստ էության, ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության գործող համաձայնագիրը, որը նույն ասոցացման համաձայնագիրն է՝ հանած ազատ առևտրի կտորը»,-ասաց Եղոյանը։

Նրա կարծիքով այդ համաձայնագիրը հայաստանյան հանրության, ինչպես նաև փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված է, մինչդեռ դրա բոլոր դրույթները բովանդակային, որակով իրականացնելուց հետո ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա։

«Սա այն նույն համաձայնագիրն է, որ ունեն Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, բայց առանց ազատ առևտրի հատվածի։ Այստեղ կարգավորվում են և՛ օրենքի գերակայությանը, և՛ արդարադատությանը, և՛ նորմերին ու ստանդարտներին, և՛ կառավարմանը  վերաբերող հարցեր․ առողջապահություն, կրթություն, գրեթե բոլոր ոլորտները կան այս համաձայնագրում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այս համաձայնագրի դրույթները, եթե նույնիսկ փոքր ինչ ուշացումով, ապա բարձր որակով կիրարկվեն»,-պարզաբանեց Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարը։

Նա շեշտեց, որ 2020 թվականից հետո Եվրամիությունը նկատելիորեն ավելի ակտիվացավ տարածաշրջանում և 2021 թվականին Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական և ներդրումային ծրագիր՝ ընդհանուր 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթով։ Այս պահի դրությամբ այս գումարից արդեն իսկ տրամադրվել է 550 միլիոն եվրո, որի մեծ մասը փոքր և միջին բիզնեսին աջակցող արտոնյալ վարկեր են։

Կապիտալ ներդրումների մասով ամենամեծ մասնաբաժինը՝ ավելի քան 1 մլրդ եվրո, վերաբերում է Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածին։

Եղոյանը բարձր գնահատեց նաև Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։

«Իհարկե, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում չեմ կարող չնշել Եվրոպական խորհրդարանի դերը, որը դրոշակակիրն է մեր հարաբերությունների զարգացման, լավարկման, խորացման»,-շեշտեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի
Ամենադիտված