Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր ավանդական արժեքները
Աշխարհ![Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր ավանդական արժեքները](/timthumb.php?src=disc/04-04-24/b94f8f9fe9152ff452d29b8a04795114.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 4-ին հայտարարել է, որ երկիրը ստիպված է և պետք է պաշտպանի իր ավանդական արժեքները։
«Դա պակաս արդիական չէ և հիմա, երբ ստիպված ենք և պետք է պաշտպանենք մեր ավանդական արժեքները, մեր մշակույթը, մեր ավանդույթները, մեր պատմությունը։ Դա շատ կարևոր է երկրի ապագայի համար։ Այսօրվա տեղեկատվական հոսքում դա շատ ծանր և բարդ աշխատանք է, բայց շատ հետաքրքիր և կարևոր»,- ասել է ՌԴ նախագահը կառավարության անդամների հետ հանդիպմանը։
![](banners/armflix.jpg)