Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած
Արտակարգ Պատահար![Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած](/timthumb.php?src=disc/05-04-24/6d6e1acf0bb882375994289c7b443dea.jpg&w=780)
Ապրիլի 5-ին, ժամը 15։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 7 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը :
![](disc/05-04-24/c3a0f55e29890803663bc62c878339e5.jpg)
![](disc/05-04-24/3d448133f47323c2dc8c14edb9ac62cc.jpg)
![](banners/armflix.jpg)