Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ) «Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազ Լոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) 

Կանխատեսումներն ու մեղադրանքները, ցավոք, անընդհատ հաստատվում են. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերը կհիշեն, որ նախկինում, երբ Արցախի խնդրով բանակցային գործընթացի շրջանակներում կարևոր հանդիպում պիտի լիներ կամ, օրինակ՝ որևէ միջազգային կառույցի անդամակցելու հետ կապված կարևոր հանդիպում, այն ժամանակվա ընդդիմությունը, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, տիեզերական աղմուկ-աղաղակ էին դնում: Դե, եթե այսքանը հիշեցինք, արժե հիշեցնել և այդ աղմուկ-աղաղակի բովանդակությունը, եթե մերկապարանոց մեղադրանքները կարելի է «բովանդակություն» համարել: Այն ժամանակվա ընդդիմադիրները ՀՀ նախկին ղեկավարներին (կապ չունի՝ որ մեկին), այսպես ասենք՝ «գլխավոր բանակցողին» մեղադրում էին, թե՝ «ահա՜, Արցախը ծախո՜ւմ են... գնացել են Արցախի ազատագրված տարածքները հանձնե՜ն... ԵԽ-ին անդամակցության դիմաց տարածքային զիջումներ են անելո՜ւ..., հողերը տվեցի՜ն...»:

Եվ այլն, և այդպես շարունակ: Սակայն փաստը մնում է փաստ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում (վերցնենք 1994-ից 2018 թվականների միջակայքը) Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողները ոչ միայն «գետնի վրա» ոչինչ չեն զիջել թշնամուն, բանակցային գործընթացում տեղի չեն տվել, ավելին՝ հնարավորն արել են՝ մեր դիրքերը պահելու համար: Այսինքն, այդ ամբողջ ժամանակահատվածում նրանց ուղղված մեղադրանքները, աղետալից «գուշակությունները» (տես վերը բերված նմուշները), այդ թվում՝ «ընդդիմադիր աշխատող» Նիկոլ Փաշինյանի ասածները չեն արդարացել, սուտ են դուրս եկել, չեն կատարվել նրանց կանխատեսումները, իսկ ոմանց պարագայում՝ միգուցե՝ երազանքները: Ընդ որում, դա ակնհայտ է եղել այդ հայտարարություններից արդեն երկու-երեք օր անց: Մաքսիմում:

Ի՞նչ է կատարվում վերջին 6 տարվա ընթացքում: Պատկերը գործնականում հակառակն է: Եթե կուզեք՝ տրամագծորեն հակառակը: Այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի հիմնական դերակատարներին ուղղված գրեթե բոլոր մեղադրանքները, նրանց բոլոր բանակցային հանդիպումների, բոլոր սպասվող քայլերի վերաբերյալ կանխատեսումները համարյա մեկին մեկ հաստատվել ու հաստատվում են: Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը, «փողոցային հուզումներ» հրահրելով, զավթեց իշխանությունը, նշվում էր, որ «նա եկել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը»: Այդպես էլ, ըստ էության, տեղի ունեցավ: Այն ժամանակ, կհիշեք, Փաշինյանը իրեն մեջտեղից պատռում էր՝ բղավելով, թե ինքը դեռ նույնիսկ չի սկսել բանակցել, իսկ իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, հողեր հանձնելու մեջ: Դա 2018-ի օգոստոսի 17-ին էր:

Իսկ ի՞նչ եղավ իրականում: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը թշնամուն, ոչ միայն պատմության մեջ մտավ որպես մի անձ, որը հայաթափել է հազարամյակներով բնիկ հայկական Արցախը, այլև ուրացավ Արցախը: Ըստ այդմ՝ բոլոր մեղադրանքները հաստատվեցին: Հաստատվեցին մեղադրանքները, որ Նիկոլ Փաշինյանի կամ նրան իշխանության բերողների նպատակը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է, այդպիսով՝ իբրև թե դեպի Արևմուտք «կողմնորոշվելը», իսկ գործնականում՝ Հայաստանի պետականությունը վերացնելն ու այն թուրքական ազդեցության գոտու տակ դնելն է: Այդ մեղադրանքները իրենց հաստատման, այսպես ասենք՝ «եզրափակիչ փուլում են»: Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հասցեագրված ու հասցեագրվող այս և մի շարք այստեղ չհիշատակված նմանօրինակ մեղադրանքները ճիշտ են դուրս գալիս, որովհետև միանգամայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց հանձնելու «առաքելությամբ» էր եկել (բերվել) իշխանության:

Եվ երկրորդ. առկա պայմաններում, երբ գրեթե բոլորը խաղում են բաց խաղաքարտերով, քիչ թե շատ դատողունակ մարդու համար դժվար չէ կանխատեսել, թե ինչի է այս ամենը տանում, և ինչ կարգի աղետով է այս մղձավանջը շարունակվելու կամ ավարտվելու: Ներկայում Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանիկները զբաղված են ագրեսիվ քարոզով, որի նպատակը Տավուշի մի կարևոր հատված թշնամուն նվիրելն է, մեր բանակի պաշտպանական դիրքերը, տասնամյակներով ամրապնդված պաշտպանական բնագծերը ոչնչացնելն է և թշնամուն գործնականում երկրի խորքը «հրավիրելը»: Սրա մասին էլ էին ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները ժամանակին զգուշացնում:

Եվ որպես հավելում, եթե կուզեք՝ հիշեցում. նախորդ իշխանություններից որևէ մեկի դեպքում՝ մասնավորաբար 1994-2018 թվականների ընթացքում (ինչո՞ւ 1994, որովհետև 1992 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին «հաջողվեց» տալ Արծվաշենը) երբեք Հայաստանի Հանրապետության որևէ տարածք, այդ թվում՝ թշնամուց ազատագրված ՀՀ որևէ հատված զիջելու, հանձնելու, «տալու» մասին ոչ մի խոսք չի եղել, բանակցային գործընթացում երբեք նման հարց չի բարձրացվել, իսկ, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որը Փաշինյանը դարձրել է իր թշնամաշահ քայլերն արդարացնելու «թուղթը», այնքան անօգուտ թղթի կտոր է եղել, որ նույնիսկ մեր ոխերիմ թշնամին երբեք չի փորձել այն գոնե կեսբերան վկայակոչել: Այո, ընդդիմադիրների, ընդդիմախոսների մեղադրանքներն ու կանխատեսումները, ցավոք, հաստատվում են, բայց դա քիչ է՝ այս մղձավանջից դուրս գալու համար:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր Խաչատրյան
Ամենադիտված