Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով
Հասարակություն![Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով](/timthumb.php?src=disc/08-04-24/847b30ef026749e016e91f93560f4990.jpg&w=780)
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական խորհրդակցությունը, որի ժամանակ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը Տիգրան Ավինյանին զեկուցեց, որ Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են 6%-ով։
Գեղամյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի պլանավորված էր ավարտել կամրջի վերանորոգումը, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ.
«Հայտնաբերվել են նոր աշխատանքներ»,- նշեց Տիգրան Գեղամյանը։
![](banners/armflix.jpg)