Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
Քաղաքական![Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը](/timthumb.php?src=disc/08-04-24/799319b42e55726ff0f0b624e83d4233.jpg&w=780)
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։
Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա նոյեմբերին:
![](disc/08-04-24/67ee8e6224b146c6e2c7e9eaa56b2fcb.jpg)
![](disc/08-04-24/7791f0aabe6e1c828eb6b3428cfb3d9b.jpg)
![](disc/08-04-24/fcfc528f947c68d499bf1061a0b13953.jpg)
![](banners/armflix.jpg)