Օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել (տեսանյութ)
Տեսանյութեր![Օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/08-04-24/f7473083e68dfcc63c4f96984b892f77.jpg&w=780)
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել։ Միջադեպի հետևանքների տեսագրությունը հրապարակել է Daily Mail տաբլոիդը։
Վթարը տեղի է ունեցել ապրիլի 6-ին։ Virgin Atlantic ինքնաթիռը ցածր արագությամբ բախվել է British Airways Airbus A350 ինքնաթիռին։ Առաջին օդանավի թեւը դիպել է երկրորդի պոչին, ինչի արդյունքում երկու ինքնաթիռներն էլ խոցվել են։ Ոչ մի մարդ չի տուժել։
Հայտնի է, որ բախումից առաջ British Airways-ի ինքնաթիռը Լոնդոն էր ժամանել Գանայի մայրաքաղաքից։ Այն պետք է հետ թռչեր ժամը 12:40-ին (Երևանի ժամանակով 12:40-ին), սակայն չվերթը հետաձգվել է: Ուղևորներին այլ ինքնաթիռով են ուղարկել Գանա։ Երկու ավիաընկերություններն էլ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացնեն։
![](banners/armflix.jpg)