Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի Ստով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ Բագրատ Սրբազան․ ՈւՂԻՂ Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ Կիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ) «Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) 

Զարեհ Սինանյանն ընդունել է Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը

Քաղաքական

Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դիդիե Պարակյանը, Սեն-Միտր-Լե-Ռեմպարտսի քաղաքապետ Վանսանթ Գոյետը, Լե Տոլոնեի քաղաքապետ Վանսանթ Լանգիլը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային տարածաշրջանի համանախագահ Ժուլիեն Տիգրան Հարունյանը, ՖՀԿՀԽ հարավային տարածաշրջանի համանախագահ, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի ղեկավար, Ֆրանսիայի Հարավային ռեգիոնալ խորհրդի անդամ Օրոր Բրունան, Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ Ժիլբեր Դերդերյանը, «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը, Ֆրանսահայ երիտասարդական միությունը (ԺԱՖ) նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Մելիքյանը և ԺԱՖ միության խորհրդի անդամ, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, Մարսելի նախկին ռազմիկների միության ատենապետ Սիմոն Ազիլազեանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատարի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը մեծապես կարևորել է այս պատասխանատու ժամանակահատվածում հայ-ֆրանսիական բազմակողմ կապերի զարգացումն ու անդրադարձել Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի հայ համայնքի հետ ակտիվ համագործակցությանը։

Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձել է այս տարի Ֆրանսիա կատարած իր այցին, նշել, որ Ֆրանսիայի հայ համայնքն աչքի է ընկնում Հայաստանին և Ֆրանսիային անմնացորդ նվիրվածությամբ:

«Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դերակատարում ունի երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: Այդ առաքելության մեջ անգնահատելի է նաև Ձեր դերակատարումը, տիկի՛ն Վասալ: Վստահ եմ, որ Ձեր գլխավորած պատվիրակության այցը նոր ծրագերի և համագործակցության սկիզբ կդառնա Հայաստանի և Ֆրանսիայի ռեգիոնների միջև», - նշել է Զարեհ Սինանյանը։

Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալն իր խոսքում անդրադարձել է պատվիրակության այցի նպատակներին և Երևանում կայացած բարձրաստիճան հանդիպումներին՝ վստահություն հայտնելով, որ այցը կնպաստի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել խորացմանը։ Նա ընդգծել է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված գործուն համագործակցության կարևորությունն ու հետագա ընդլայնման հնարավորությունները։

«Մենք այստեղ ենք ընդգրկուն պատվիրակությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Բուշ դյու-Ռոն դեպարտամենտը՝ ի դեմս մեզ՝ մասնավոր ոլորտի և հայ համայնքային կառույցների, մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական, ներդրումային, հումանիտար և հասարակական կապերի զարգացմամբ», - ընդգծել է դեպարտամենտի խորհրդի նախագահը։

Հանդիպման մասնակիցներն առանձին ներկայացրել են Հայաստանին առնչվող նախաձեռնությունները, քննարկել առկա հնարավորություններն ու նոր ձևաչափերում համագործակցության ուղղությունները։ Ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության, սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտների նախաձեռնություններին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ Բագրատ Սրբազան․ ՈւՂԻՂԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)
Ամենադիտված