Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ․ Կոստանյան
Քաղաքական![Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ․ Կոստանյան](/timthumb.php?src=disc/11-04-24/81ecb8effe6c55c477fb61d887b69988.jpg&w=780)
Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները։
«Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը։
Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ի վերջո որոշում կայացնի և համաձայնի երկու երկրների միջև ձեռք բերված սկզբունքներն արտացոլել խաղաղության պայմանագրի նախագծում։
![](banners/armflix.jpg)