ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կլաուս Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Քաղաքական![ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կլաուս Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը](/timthumb.php?src=disc/11-04-24/15759b031ac96cecd604501dc86cc0f3.jpg&w=780)
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին:
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը և հաջորդիվ ընթացող ՀՀ-ԵԽ համատեղ միջոցառումները:
Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության առանցքը հանդիսացող Հայաստան-ԵԽ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրի կարևորությունը, որը, ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ, օրենսդրական, ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների ամրապնդման միջոցով ՀՀ-ում շարունակաբար խթանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական պետության կառուցակարգերը:
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված ԼՂ փախստականների միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանը, որի շրջանակում Եվրոպայի խորհուրդը փորձագիտական օժանդակություն է տրամադրում ՀՀ իշխանություններին՝ նրանց սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության իրավունքները երաշխավորելու համար:
![](banners/armflix.jpg)