Զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել․ կա 4 զոհ և վիրավորներ
Հայաստան![Զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել․ կա 4 զոհ և վիրավորներ](/timthumb.php?src=disc/12-04-24/c07e13d9c9ae260d7f595d65ade2fcc9.jpg&w=780)
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
![](banners/armflix.jpg)