Վթարի հետևանքով ունենք 20 վիրավոր․ Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ
Հայկական Մամուլ![Վթարի հետևանքով ունենք 20 վիրավոր․ Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ](/timthumb.php?src=disc/12-04-24/dbb24202db16447ee0a04643088e2989.jpg&w=780)
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Կայքի տեղեկություններով՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։
![](banners/armflix.jpg)