Իսրայելի պաշտպանության բանակում հայտարարել են, որ ուշադիր հետևում են Իրանին
Հասարակություն![Իսրայելի պաշտպանության բանակում հայտարարել են, որ ուշադիր հետևում են Իրանին](/timthumb.php?src=disc/12-04-24/1d02116b10910dcbb646333ae446cfad.jpg&w=780)
Իսրայելի պաշտպանության բանակը ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Իրանում և պատրաստ է ցանկացած սպառնալիքի՝ ԱՄՆ-ի բանակի հետ համաձայնեցմամբ: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին:
«Իսրայելի պաշտպանության բանակը շատ լավ պատրաստված է, ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական առումով, ցանկացած սպառնալիքի դեմ: Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում Իրանում և տարբեր ասպարեզներում՝ մշտապես պատրաստվելով դիմակայել առկա և հնարավոր սպառնալիքներին՝ ԱՄՆ Զինված ուժերի հետ համաձայնեցմամբ: Մեր ուժերը նախապատրաստված են և պատրաստ են ցանկացած պահի ու ցանկացած սցենարի»,- ասել է Հալևին։
![](banners/armflix.jpg)