Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա «Կրթությունը նորաձև է Երևանում»․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել (տեսանյութ) Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը Կրեմլում անդրադարձել են Ուկրաինայի հետ կապված համաձայնագրի պայմաններին Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել 

Նիկոլի շուլերությունը. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը․ Աշոտյան

Ժամանց
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը․

Նիկոլի շուլերությունը ծուղակ է. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը:
 
 
Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի, իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով:
 
Այդ, առաջին հայացքից ինքնանպատակ մեդիաակտիվության մյուս շարժառիթը երկրի քաղաքական գործընթացները դեպի 2026թ.-ի հերթական ընտրություններ ուղղորդելն էր: Եվ կարող եմ հստակ պնդել. Նիկոլի վերջին ասուլիսն առաջին նախընտրական ասուլիսն էր:
 
Եվ, վերջապես, երրորդ արձանագրումս այն էր, որ այդ ընտրական ասուլիսի հիմնական լսարանը, նպատակային թիրախը «դուրսն» էր՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, գերտերությունները և գեոպոլիտիկ կենտրոնները: Նման թարգետավորման նպատակը պարզ է. առանց դրսի աջակցության և լոյալության՝ Նիկոլը ոչ միայն չի հաղթի 2026թ.-ին, այլև պարզապես չի հասնի այդ ընտրություններին:
 
Ասուլիսից ամենաքննարկվող դրվագներից մեկն Ադրբեջանին հրապարակավ արված առաջարկն է՝ ստորագրել համաձայնեցվածը և շարունակել բանակցել տարաձայնությունների շուրջ: Այս մանևրի իմաստը նույնպես պարզ է և գալիս է հաստատելու դեռևս ամիսներ առաջ արած իմ այն կանխատեսումը, որ Նիկոլին 2026թ.-ին ընդառաջ օդի և ջրի պես պետք է թուղթ, որը կկոչվի «Խաղաղության պայմանագիր»՝ անկախ նրանից, թե ինչի մասին է այն լինելու:
 
Սակայն ակնհայտ է, որ տվյալ մոտեցումը հայ ժողովրդին խաբելու հերթական մախինացիան է, թոզ փչելու շոու, որի վրա Փաշինյանը կառուցելու է իր ողջ ռազմավարությունը 2026թ.-ին վերարտադրվելու համար: Այս շուլերությունը ոչ միայն ծուղակ է, այլև ամբողջությամբ հակասում է դիվանագիտական աքսիոմներից մեկին՝ «ոչինչ համաձայնեցված չէ, մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ»: Ի դեպ, փաշինյանական վարչախումբը պարբերաբար ժամանակին հիշատակում էր հենց այս մոտեցումը:
Բերեմ կենցաղային օրինակ:
 
Պատկերացրե՛ք, որ սրտի սուր ինֆարկտով հիվանդին բերել եք հիվանդանոց՝ կյանքը փրկելու համար: Բժիշկները մի քանի ժամ խորհրդավոր դեմքերով և լատիներեն բառերով ինքնամոռաց քննարկումներից հետո դուրս գան ռեանիմացիայից և մոտենան ձեզ՝ որպես հիվանդի հարազատների՝ հետևյալ առաջարկով.
– Գիտե՞ք,- ակնոցները ուղղելով՝ հեռվից սկսեն նրանք,- ձեր հիվանդը, բացի ինֆարկտից, ունի նաև բազմաթիվ այլ հիվանդություններ: Թե ինչպես բուժել նրա ինֆարկտը, մենք դեռ վերջնական չենք որոշել, բայց պատրաստ ենք անհապաղ սկսել նրա եղունգների գրիբոկի, խրոնիկ թութքի, քթի պոլիպի և սեղանատամի կարիեսի բուժումը:
Արդյո՞ք կտաք ձեր համաձայնությունը՝ մահամերձ պառկած հարազատին նման առաջնահերթ «բուժում» իրականացնելու:
 
Բնական է, որ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով Փաշինյանի գերակայությունները, շարունակելու է նրան դեմ տալ է՛լ հայկական զինված ուժերի համար սահմանափակումներ, է՛լ Սահմանադրության փոփոխություն, է՛լ ԵՄ դիտորդական առաքելության փակում, է՛լ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նիկոլին չի փրկում անգամ Ալիևի հետ один на один մնալու ցանկությունը, որի հիմքում, կարծում եմ, նաև գեոպոլիտիկ խաղերի ընթացքում ստացած տրավմաներն են, որոնք ամոքելու համար էին նաև որոշակի ռևերանսները Ռուսաստանի հասցեին:
Ի դեպ, ԵՄ դիտորդական առաքելությունը դադարեցնելու՝ Ալիևի նոր պահանջի հիմքում նույնպես ցանկությունն է՝ հաճոյանալ Մոսկվային: Ալիևը հմտորեն օգտագործում է ՌԴ-Արևմուտք հակասությունները և Փաշինյանի բոլոր կիքսերն այդ դաշտում: ԵՄ-ն Ալիևից չի նեղանա նման առաջարկի համար (տե՞նց բաներ են ներել Ալիևին Բրյուսելում): Բայց գերզգայուն դարձած Մոսկվան հաստատ «բարձր կգնահատի» Ադրբեջանի նախագահի նետած քարը եվրաբյուրոկրատների ապակեպատ օֆիսների ուղղությամբ:
 
Ի մի բերելով փաշինյանական ասուլիսի տեսանելի և ենթադրելի տողատակերը՝ կարող ենք պոստֆակտում կարգախոս առաջարկել իրեն՝ դրսում իր համար բարենպաստ միջավայր ձևավորելու ջանքերին՝ «Օգնե՛ք ինձ՝ ծառայել ձեզ»:
 
Ավա՜ղ, կասկած չունեմ, որ իրադարձությունների նման ընթացքի դեպքում Փաշինյանը կրկին կզիջի Ալիևին, կունենա Արևմուտքի սատարումը և նորից հույսեր կարթնացնի Մոսկվայի մոտ: Եվ այս ամենը բացառապես մեր՝ հայերիս հաշվին:
 
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
03.09.2024թ.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթողՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա«Կրթությունը նորաձև է Երևանում»․ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակելՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել (տեսանյութ)ԵԱ․ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը գլխավորում է թիմային վարկանիշըԺաննա Բուտուլյանի գրավիչ կերպարները՝ Եգիպտոսից (լուսանկարներ)Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելըԾառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհըՉարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը Կրեմլում անդրադարձել են Ուկրաինայի հետ կապված համաձայնագրի պայմաններինԿադրեր՝ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքից (տեսանյութեր)Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվելԻրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան Իռլանդիայում բողոքի ցույցեր են սկսվել միգրանտի կողմից 14-ամյա դեռահասի վրա հարձակումից հետո (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գեներալ Մոսկալիկի սպանությունը կազմակերպած Իգնատ Կուզինին (տեսանյութ, լուսանկար)Հայկական ազգային երգ ու պար՝ Կասկադում (տեսանյութ)Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթՌոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ումՈվ է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ)Երթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքում Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ ՄանուկյանԱնսպասելի պատճառ, թե ինչու են կանայք հրաժարվում սեքսիցՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին «Բոհեմի» դերասանները հաճելի անակնկալ են մատուցել թատրոնի հիմնադիր ղեկավար Նարեկ Դուրյանին` ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)Կարևորում եմ ՀՀ-ԵՄ գործընկե­րության շրջանակներում Նիդերլանդների հետ համագործակցության զարգացումը․ Փաշինյան Եթե ​​Զելենսկին չի ուզում տեսնել իրականությունը՝ թող նոր հովանավորներ գտնի․ ԱՄՆ նախագահի խորհրդական Փաշինյանը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշըՀռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ EconomistՈւրուգվայում Ռուսաստանի դեսպանատանը հրդեհ է բռնկվել«Կյանքի թանկացումը» Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում է. Կարեն ՀեքիմյանՓաշինյանն ու Աննա Հակոբյանը հանդես կգան բանախոսություններով ՌԴ-ն պատրաստ է օգնել աղետի հետևանքների վերացման գործում․ Պուտինը՝ Իրանում տեղի ունեցած պայթյունի մասինՀայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառըԲանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Քաշմիրում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Պակիստանի միջև Փաշինյանը դպրոցականների հետ կատարել է հայտնի «Լուսին» երգը (տեսանյութ)Ծնվել է Շուշաննա Թովմասյանի ու Վահե Սայանի դուստրը. փոքրիկի անունը հայտնի է (լուսանկար)Այսօր գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ«Էրոտիկ իրավիճակ»․ Իվետա Մուկուչյանը կադրեր է հրապարակել իր ֆոտոսեսիայից Ապրիլի 27-ից կաթնամթերքի վաճառքի նոր կարգ կգործի․ Էկոնոմիկայի նախարարությունԿանադայում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 8–ի (տեսանյութ)Վրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ)Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում Դատական պրոցեսը հետաձգվել է․ Վարդան Ղուկասյանն ուղերձ է հղել (տեսանյութ)
Ամենադիտված