Իրանն առաջին անգամ ցերեկային ժամի հրթիռակոծել է Հայֆան, Թել Ավիվը և Աշկելոնը Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել «Կրթվելը նորաձեւ է Արտաշատում»․ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ (տեսանյութ) 2025–ին նախատեսվում է Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգի արդյունագործական որս Պտտահողմ՝ Ապարանում․ վնասվել են տրանպորտային միջոցներ, տանիքներ (տեսանյութեր) Նեթանյահուի վարչակազմը դարձել է կայունության և անվտանգության համար գլոբալ խնդիր․ Էրդողան Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին. նախագահ Փեզեշքիան Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը 

Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևը, մե՛կ էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. «Փաստ»

Այլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ՔՊ-ն Արցախի վերաբերյալ ասելիք չունի: Դա երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչ «կարկառուններից» մեկը: Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»: Գործնականում, սա նորություն չէ, ուղղակի այս հայտարարությունը փաստացի իրականության պարզ ու լրացուցիչ արձանագրում է:

Ի վերջո, սեպտեմբերի 2-ին բոլորս էլ տեսանք, որ Արցախի Անկախության օրվա առթիվ հայտարարություններով կամ այլ քաղաքական եղանակներով (համաժողով, ելույթ, ուղերձ) հանդես եկան գրեթե բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերն ու գործիչները: Բոլորը, բացի Փաշինյանից ու ՔՊ-ից: Դա, հարկավ, պայմանավորված է մի շարք հնարավոր գործոններով: Նախ՝ Արցախը Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար միշտ էլ համարվել է «ավելորդ բեռ», որից պետք էր ազատվել՝ ամեն գնով: Հազարավոր զոհերի, պատերազմական աղետի, պատմության մեջ առաջին անգամ Արցախի ամբողջական հայաթափմամբ Փաշինյանն ու ՔՊ-ն հասան իրենց նպատակին:

Պատահական չէ, որ Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևն ու Էրդողանը, մեկ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Այս թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը: «Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից՝ Իլհամ Ալիևն ադրբեջանցիներ է բնակեցնում Արցախում, փոխում է Արցախի կրոնական դեմքը՝ ավերում է հայկական եկեղեցիներն ու մզկիթներ է կառուցում։ Բաքուն իրականացնում է Արցախի «թրքացման» օպերացիան։

Բաքվի համար արցախյան հարց գոյություն չունի, ինչի մասին Իլհամ Ալիևն ու նրա քաղաքական թիմը բազմիցս հայտարարել են։ Ադրբեջանը փակել է նաև արցախցիների՝ Արցախ վերադարձի թեման»,-գրում են հեղինակները: Այստեղ հավելենք, որ Փաշինյանն ինքն էլ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումն այնպես, ինչպես դա պատկերացնում են Արցախի ղեկավարները, արցախցիները: Դա երեկ կրկնեց նաև նույն քպական «կարկառունը»: Բաքուն էլ իր հերթին է հայտարարում, որ Ղարաբաղ հայերը կարող են վերադառնալ, եթե ընդունեն Ադրբեջանի «խաղի կանոնները»՝ ադրբեջանական քաղաքացիություն, և ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի կամ ինքնավարության։ Բաքուն դա անում է գիտակցաբար՝ հասկանալով, որ նմանատիպ պայմաններով ոչ մի հայ Արցախ չի վերադառնա, քանի որ նրա ֆիզիկական անվտանգությունը Բաքուն չի երաշխավորելու։

Շարունակելով թեման՝ նշյալ ալիքի հեղինակները գրում են. «Այսօր Ադրբեջանում շարունակում են կերտել արտաքին թշնամու կերպար՝ ի դեմս հայերի, դա արվում է, որպեսզի հայերն այլևս երբեք չկարողանան վերադառնալ Արցախ, իսկ ապագայում՝Բաքուն ցանկանում է հայաթափել նաև Հայաստանը։ Վերջերս ՔՊ-ականները հայտարարեցին, որ 2027 թ.-ին տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն, այսինքն՝ Փաշինյանը Ալիևին մեսիջ է հղում, որ պատրաստ է կատարել Բաքվի նաև այդ պահանջը՝ 2026 թ.-ի վերընտրվելու դեպքում։ Փաշինյանը պատրաստ է կյանքի կոչել ցանկացած օրակարգ, որը թույլ կտա նրան պահպանել սեփական իշխանությունը։ Սակայն նման քաղաքականությունը տանելու է դեպի հայոց պետականության կործանում՝ Սյունիքի կորուստ և ՀՀ-ի բնակեցում ադրբեջանցիներով։ ՔՊ-ն իր քայլերով մոտեցնում է Մեծ Թուրանի կյանքի կոչումը։

Թուրք-ադրբեջանական դաշինքի համար ՔՊ-ի իշխանության պահպանումը գեոպոլիտիկ նպատակ է»: Արցախցիները տասնյակ հազարներով արտագաղթել են ՀՀ-ից, իսկ ՔՊ-ն ոչինչ չի անում արցախցիներին նույնիսկ ՀՀ-ում պահելու համար, քանի որ ի դեմս արցախցիների տեսնում է խնդիր սեփական իշխանությանն ու արցախցիներին համարում է ընդդիմության աջակից։ «Փաշինյան-Ալիև տանդեմի համար Արցախի հարցը փակ է՝ Արցախում չկան հայեր՝չկա արցախյան խնդիր, իսկ ՀՀ-ից էլ արցախահայերն աստիճանաբար արտագաղթում են, հիմնականում ՌԴ։ Ալիևն ամեն ինչ անելու է, որպեսզի հայերն այլևս երբեք չվերադառնան Արցախ և այդ հարցում ի դեմս ՔՊ-ի նա ունի «դաշնակիցներ» Երևանում։ ՔՊ-ն ցանկանում է վերարտադրվել, ՀՀում ունենալով զրո վարկանիշ՝ նրանք հենվելու են դրսի աջակցության վրա, իսկ Ալիևի համար Երևանում պետականամետ, ազգային ընդդիմության իշխանության գալը մահացու վտանգ է։

Բաքվում սարսափում են Արցախի համար ռևանշից՝ Արցախն ու հայոց բանակը չեն պարտվել, նրանք դավաճանվել են թիկունքից, այսինքն՝ Արցախի ազատագրումը պետք է սկսել Երևանում իշխանափոխությունից։ Միայն իշխանափոխությունը ՀՀում թույլ կտա կրկին արցախյան հարցը բերել օրակարգ ու միջազգային ատյաններում բարձրացնել արցախյան հարցը։ Ադրբեջանի համար Արցախի հայաթափումը Սյունիքը գրավելու առաջին փուլն էր։ Այսօր Բաքվում արդեն խոսում են Մինսկի խմբի լուծարման մասին, քանի որ Ալիևի համար արցախյան հարց գոյություն չունի, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Փաշինյանի իշխանության ամրապնդումը բխում է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերից և կործանարար է հայոց պետականության համար»,- ամփոփում են հոդվածագիրները։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանն առաջին անգամ ցերեկային ժամի հրթիռակոծել է Հայֆան, Թել Ավիվը և Աշկելոնը Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվելԱնդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ«Կրթվելը նորաձեւ է Արտաշատում»․ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ (տեսանյութ)2025–ին նախատեսվում է Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգի արդյունագործական որսՊտտահողմ՝ Ապարանում․ վնասվել են տրանպորտային միջոցներ, տանիքներ (տեսանյութեր) Նեթանյահուի վարչակազմը դարձել է կայունության և անվտանգության համար գլոբալ խնդիր․ ԷրդողանԻսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին. նախագահ ՓեզեշքիանԼավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունըՓրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Արթիկի 10 բնակավայրեր հոսանքազրկված են․ Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Թեհրանի օդանավակայանի տարածքում պայթյուն է որոտացել (տեսանյութ)Դիլիջանում կարկուտը ոչնչացրել է բերքըԹուրքիան բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարըՀայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանություն Թուրք դերասանուհին հաղթել է Աննա Մաքսիմին Դիտեք Euromedia 24 TV-ի շուրջօրյա եթերը Ucom-ի 289-րդ և OVIO-ի (Rostelecom) 46-րդ ալիքներով Հայաստանից կրկին չվերթներ են չեղարկվել Երևանում «Hyundai»-ն բախվել է «Ford»-ին և 2 «Toyota Camry»-ին և շրջվել. կինը վարորդը եղել է ոչ սթափ ԻՀՊԿ–ն հայտնել է ևս ութ հրամանատարի մահվան մասին«Հակահարվածը մեր աչքի առաջ էր». Հասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է թեժ կետում Ռուսաստանը երբեք չի արգելել ոչ ավանդական հարաբերությունները․ ՊուտինԻսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի թիվըՆիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից CBN-ի ռազմական թղթակիցը խմբագրել է Սյունիքի վերաբերյալ իր հրապարակումը (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Իրանում «Մոսադի» երկու գործակալ է ձերբակալվել․ ԶԼՄՆիկոլն ատում է իր բոլոր ստերը պաթանատոմի քաղաքական վիրտոուզությամբ հերձող Արմենին․ Նաիրա ԶոհրաբյանՉի՛ կարելի վստահել թշնամիներին․ ՊուտինԱվտովթար՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին․ կա երկու տուժածԴերասան Ստեփան Ղամբարյանը՝ դստեր հետ (լուսանկար)Թեհրանը կվերածվի Բեյրութի․ Իսրայելի ՊՆ–ն զգուշացրել է նոր հարվածների մասին Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից․ Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»Ակումբային ԱԱ․ հանդիպումների խաղացանկը, ժամանակացույցը Թեհրանը չի ձգտում Իսրայելի հետ հակամարտությունն ընդլայնել տարածաշրջանային մակարդակով․ Իրանի ԱԳ նախարարԻրանը վերջին 48 ժամվա ընթացքում ոչնչացրել է առնվազն 44 իսրայելական ԱԹՍՀՅԴ–ն իր բոլոր կառույցներով առաջիկա 2 տարիների գործողությունների պլանն է քննարկել ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին կալանավորում են ՔՊ-ականին ծեծելու համար, իսկ երբ ինձ վրա հարձակվեցին՝ չձերբակալեցին. Չախոյան Իրանում հարձակման է ենթարկվել ՊՆ կենտրոններից մեկը Հայաստանը չի մասնակցել ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել է Իրանի քաղաքացիներինՊակիստանը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Ադրբեջանում Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Մետաքս» թաղամասում. հաստաբուն ծառերն արմատից պոկվել ու ընկել են Ինչպես էր Ալեն Սիմոնյանը կոտրել ձեռքը. նա տեսանյութ է հրապարակել Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը
Ամենադիտված