ՀՀ ՊՆ–ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
![ՀՀ ՊՆ–ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները](/timthumb.php?src=disc/12-04-24/b127a2437db79ae1cca290ad44a9585c.jpg&w=780)
ՀՀ ՊՆ–ն հրապարակել է այսօր վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»,– ասվում է հաղորդագրության մեջ:
![](banners/armflix.jpg)