Բայդենը կոչ է արել Իրանին չհարձակվել Իսրայելի վրա
Իրան![Բայդենը կոչ է արել Իրանին չհարձակվել Իսրայելի վրա](/timthumb.php?src=disc/12-04-24/fee222b4d1851c045854858f9104c374.jpg&w=780)
Թեհրանը հաջողության չի հասնի, եթե որոշի ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք պաշտպանել Իսրայելը, իսկ Իրանը հաջողության չի հասնի»,-ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը Թեհրանին կոչ է արել ուժ չկիրառել ստեղծված իրավիճակում։ Հարցին, թե հիմա ինչ հաղորդագրություն կուզենար ուղարկել Իրանին, Բայդենը պատասխանել է. «Մի արա [դա]»։
![](banners/armflix.jpg)