«Ուրալի» վթարի հետևանքով զոհված Արեգ Քերոբյանը մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության․ News.am
Հասարակություն![«Ուրալի» վթարի հետևանքով զոհված Արեգ Քերոբյանը մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության․ News.am](/timthumb.php?src=disc/12-04-24/d6ba58824f771898a48bd307f957d4a5.jpg&w=780)
Այսօր` ապրիլի 12-ին, Մեղրիում վթարի հետևանքով զոհված, ժամկետային զինծառայող, 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր:
NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի համայնքապետ Ռուբեն Զուլոյանը պատմեց, որ Արեգը մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել:
Նա մեկ քույր եւ եղբայր ունի։ Քույրն ուսանող է, կրտսեր եղբայրը՝ դպրոցական։ Արեգի հայրը արտագնա աշխատանքով է զբաղվում, մեկ շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։
![](banners/armflix.jpg)