Ավտովթար՝ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար![Ավտովթար՝ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին․ կան տուժածներ](/timthumb.php?src=disc/13-04-24/9980da8b6ec7a1e51a22ef60ed14aef4.jpg&w=780)
Ապրիլի 12-ին, ժամը 22:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 260 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Վ. Հ.), «VAZ» (վարորդ՝ Ա. Թ.) և «Opel» (վարորդ՝ Վ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
![](disc/13-04-24/181ad680e86f71bc6a2b2e77bc127914.jpg)
![](disc/13-04-24/eacb0dcc1fb74481472c34f3f00037d0.jpg)
![](disc/13-04-24/704ab60a79ccd965a7430ccd18b8e000.jpg)
![](banners/armflix.jpg)