Իսրայելը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի աջակցության վրա․ Պենտագոնի ղեկավար
Աշխարհ![Իսրայելը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի աջակցության վրա․ Պենտագոնի ղեկավար](/timthumb.php?src=disc/13-04-24/a1338879b30dc7f852428fd5de877978.jpg&w=780)
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի լիակատար աջակցության վրա Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ։
«Օսթինը հասկացրել է, որ Իսրայելը կարող է հույսը դնել Միացյալ Նահանգների լիակատար աջակցության վրա՝ Իրանի և տարածաշրջանում նրա պրոքսի ուժերի կողմից ցանկացած հարձակումից պաշտպանվելու հարցում», - ասվում է հայտարարության մեջ:
![](banners/armflix.jpg)