«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնի Հայկ Հեքեքյանը
Գիտություն և Մշակույթ![«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնի Հայկ Հեքեքյանը](/timthumb.php?src=disc/13-04-24/c52e221918b406b1a98302c705f0ef54.jpg&w=780)
«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Նա կներկայացնի Հայաստանը օգոստոսի 17-ին կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթում:
Առաջին ալիքի հաղորդմամբ, հաղթողը որոշվել է հեռուստադիտողի և հայաստանյան ու միջազգային ժյուրիի ձայների համամասնությամբ։
Հիշեցնենք, որ Առաջին ալիքը հայտարարել էր դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի մասնակցին ընտրելու համար:
Մրցույթին կարող էին մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան, լսումներին կարող են դիմել միայն մենակատարները:
![](banners/armflix.jpg)