ԱՄՆ–ում հայտնել են՝ երբ է Իրանը պատրաստվում հարձակվել Իսրայելի վրա
Համաշխարհային Մամուլ![ԱՄՆ–ում հայտնել են՝ երբ է Իրանը պատրաստվում հարձակվել Իսրայելի վրա](/timthumb.php?src=disc/13-04-24/54be0d29f3cbe1fc5b04e10c251f42f5.jpg&w=780)
Իսրայելի վրա Իրանի հարձակումը, մեծ հավանականությամբ, տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 14-ի առավոտյան: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյային։
«Մեծ հավանականությամբ, Իրանը կհարձակվի Իսրայելի վրա կիրակի վաղ ժամերին»,- կանխատեսել է պաշտոնյան։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մի քանի ժամ առաջ ասել է, որ իր երկիրը ուշադիր հետևում է Իրանի և նրա պրոքսի ուժերի «պլանավորված հարձակմանը», հետևաբար ուժեղացրել է իր պաշտպանական և հարձակողական կառույցները: Պետությունը պատրաստ է նաև «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիների պաշտպանության համար»։
![](banners/armflix.jpg)