Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը
Աշխարհ![Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը](/timthumb.php?src=disc/14-04-24/ecf9d9f16d03aa405e5ae30f82b2f9c0.jpg&w=780)
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է իրանական անօդաչու թռչող սարքերի արձակումը երկրի ուղղությամբ։
«Իսրայելական բանակը գտնվում է բարձր պատրաստության վիճակում և մշտապես վերահսկում է օպերատիվ իրավիճակը։ ՀՕՊ ուժերը, ռազմաօդային ուժերի կործանիչները և ռազմածովային ուժերի նավերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Իսրայելի պաշտպանության բանակը հետևում է բոլոր թիրախներին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հարձակման մասին հավելյալ տեղեկություն չի տրամադրել։
![](banners/armflix.jpg)