Հորդանանն ու Իրաքը ժամանակավորապես կփակեն իրենց օդային տարածքները
Համաշխարհային Մամուլ![Հորդանանն ու Իրաքը ժամանակավորապես կփակեն իրենց օդային տարածքները](/timthumb.php?src=disc/14-04-24/1b072c0a211fd9ec20cf04cda33312d9.jpg&w=780)
Հորդանանի Քաղաքացիական ավիացիայի կարգավորման մարմինը հայտարարել է, որ երկիրը կփակի իր օդային տարածքը տեղական ժամանակով ժամը 11:00-ից (GMT 20:00)՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Al Jazeera-ն:
Լրատվամիջոցները հաղորդում են նաև Իրաքի և Սիրիայի՝ իրենց օդային տարածքը փակելու ծրագրերի մասին:
Լուրը տարածվում է Իրանի պատասխան գործողությունների մասին նախազգուշացումների ֆոնին` ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածի։
Հորդանանը, Իրաքը, Քուվեյթը, Սիրիան և Լիբանանը հաղորդել են քաղաքացիական օդային հաղորդակցության խափանումների մասին՝ GPS համակարգերի անսարքության պատճառով:
![](banners/armflix.jpg)