Հորդանանը պատրաստ է խոցել երկրի սահմանները խախտած իրանական ԱԹՍ–ները
Աշխարհ![Հորդանանը պատրաստ է խոցել երկրի սահմանները խախտած իրանական ԱԹՍ–ները](/timthumb.php?src=disc/14-04-24/b0fb349b3fb2c1de29556caf547e4bda.jpg&w=780)
Հորդանանի հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ են որսալ և խոցել օդային տարածքը խախտած իրանական անօդաչու թռչող սարքերը կամ կործանիչները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
«Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է որսալ և խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ կործանիչ, որը կխախտի իր օդային տարածքը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Հորդանանը արտակարգ դրություն է մտցնում թագավորության բոլոր նահանգներում Իսրայելի վրա Իրանի հարձակման ֆոնին, հայտնում է Հորդանանի Al Mamlaka հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Արտակարգ դրություն է մտցվում Հորդանանի բոլոր նահանգներում»,- ասել է աղբյուրը։
![](banners/armflix.jpg)