Իսրայելը ռմբահարել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը, ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել. Ստեփան Դանիելյան
Բլոգոսֆերա![Իսրայելը ռմբահարել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը, ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել. Ստեփան Դանիելյան](/timthumb.php?src=disc/14-04-24/7bfbfb80d8091281647ac66485ed8004.jpg&w=780)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին ժամանակներում երկու նշանային իրադարձություն է տեղի ունեցել, ինչը հեռու գնացող հետեւանքներ է ունենալու։
«1.Պետությունն' Իսրայելը, ռմբահարել է այլ պետության' Իրանի, դիվանագիտական ներկայացուցչությանը եւ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտել։ Առաջ, նման բան, միայն տեռորիստական կազմակերպություններն էին անում։ Այսինքն, Վիեննայի կոնվենցիաներն ի չիք են դառնում։
2. Դրան, ի պատասխան, Իրանն ուղղակիորեն, այլ ոչ թե իր պրոքսիների միջոցով, հարվածել է Իսրայելին։ Դա նույնպես նոր որակ է։ Ի դեպ, Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել»,- գրել է նա։
![](banners/armflix.jpg)