«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Սպորտ![«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին](/timthumb.php?src=disc/15-04-24/1202136023919e31ff35e9896f7a7765.jpg&w=780)
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին:
Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկուս Տյուրամը ու Հական Չալհանօղլուն, իսկ «Կալյարի»-ից` Էլդոր Շոմուրոդովը և Նիկոլաս Վիոլան:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։
Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը:
![](banners/armflix.jpg)