Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով
Իրավունք![Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով](/timthumb.php?src=disc/15-04-24/c6fc4d9b2e2fb7e5dbac2042d53a2ccd.jpg&w=780)
Այսօր՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնված երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Այդ դեպքով մեկ անձ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է և բերվել է Կենտրոնական բաժին»,-հայտնել են ՆԳՆ-ից:
![](banners/armflix.jpg)