Իրական ժողովրդավարությունը գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ որ բացառվում է մարդու շահագործումը, աղքատությունը․ Մհեր Ավետիսյան
Բլոգոսֆերա![Իրական ժողովրդավարությունը գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ որ բացառվում է մարդու շահագործումը, աղքատությունը․ Մհեր Ավետիսյան](/timthumb.php?src=disc/15-04-24/4983cdb7846f19007cdef7b39a772315.jpg&w=780)
Իրական ժողովրդավարությունն ու ազատությունը ոչ թե մարդկանց խոսքերով ու տեխնոլոգիաներով թմրեցնելն է, այլ այն գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ որ բացառվում է մարդու շահագործումը, նսեմացումը, աղքատությունը, որտեղ որ մարդը չի դողում երեխայի վաղվա հացի համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը։
«Միայն այդ հասարակությունում կարող է գոյություն ունենալ իրական, մարդկային, ժողովրդական, ազգային և պետական Ազատությունն ու Ժողովրդավարությունը։
Դե ուրեմն ...»,– գրել է նա։
![](banners/armflix.jpg)