Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ (լուսանկարներ)
Լուսանկարներ![Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/15-04-24/12b3e7ca3cf67c8a7b11b8bf04200ae9.jpg&w=780)
Երգչուհի Ժասմինի ավագ որդին՝ Միխայիլ Սեմենդուևն ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ։ Հարսանեկան տոնակատարությունն անցկացվել է մեծ մասշտաբով, թամադան եղել է Նիկոլայ Բասկովը։
Հարսանիքը կայացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող շքեղ հանդիսությունների սրահում։ Ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ՝ երգչուհի Վալերիան, պրոդյուսեր Պրիգոժինը, Ալեքսանդր Բույնովը, Ֆիլիպ Կիրկորովը և այլք:
Ավելի վաղ երգչուհի Ժասմինը բացատրել էր, որ իր 26-ամյա որդու ընտրյալը՝ Եվա Խաչատուրյանը, նաև ազգությամբ հրեա է, ուստի նրանց երեխաները կշարունակեն «էթնիկ դինաստիան»։
![](disc/15-04-24/d8de9e66dcca6066a19bd05551a8fc22.jpg)
![](disc/15-04-24/312fdaff71fe3401267c6a61c791706d.jpg)
![](banners/armflix.jpg)