30-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ անծանոթ տղամարդը բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ Երևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը Իշխանությունը սառցահատի դեր է կատարում․ որ էսքանին էլ հասել ենք՝ շատ լավ է․ ՔՊ–ականի «հուզիչ» ելույթը (տեսանյութ) «Խաղաղության խաչմերուկը» համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ․ Միրզոյան Զինվորական ծառայության սահմանային տարիքի բարձրացման մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը հետաձգվեց Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները Քաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյան Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն (տեսանյութ) Շարունակաբար մարսել են իրենց խաբեությունները. Դավիթ Խաժակյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը (տեսանյութ) 

Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք. Գարեգին Խումարյան

Բլոգոսֆերա

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը անդրադարձել է Հանրային ռադիոյում «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ նաև Բաքվի և Անկարայի ժամանակացույցերով կողմնորոշվելու որոշմանը.

«Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե որ ժամով են ճշտում ժամանակը Հանրային ռադիոյում:

Վերջին 5 տարիներին՝ այս ժամով: Հաջորդ 5 տարիներին էլ, երբ չեղարկենք Հանրային հեռարձակողի խորհրդի բեմադրած «Փոխենք ռադիոյի տնօրեն» կոմեդիան:

Հաստատում եմ. այո, Հանրային ռադիոյի պատերից մեկի վրա նոր ժամացույցներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս ժամանակը՝ ըստ տարբեր մայրաքաղաքաների ժամային գոտիների (hյուրանոցների նախասրահներում այդպիսի բան տեսած կլինեք): Այո, դրանցից մեկը Բաքվի ժամանակն է ցույց տալիս, որն ի դեպ նույն Երևանի ժամանակն է, մեկը՝ Անկարայինը: Կան նաև ուրիշ քաղաքներ:

Հիմա առանց հույզերի հասկանանք ինչ է կատարվում: Եթե այս «արտինստալյացիայի» հեղինակները լուրջ մարդիկ են, ինչի վերաբերյալ անկեղծ ասած խորը կասկածներ ունեմ, սա մի քանի քայլանի կոմբինացիա է, որը կարող է հետապնդել հետևյալ նպատակները

1. Հանրային ռադիոյի տնօրենի բազմակողմանիորեն վիճարկվող «ընտրություններում» հաղթող ճանաչված անձը շենքում տրամադրություններ է ստուգում և փորձում ընդլայնել իր (ենթադրաբար) ստանձնած հանձնառությունների շրջանակում գործելու թույլատրելի դիապազոնը. այլ կերպ ասած՝ որպես գիտափորձ կարմիր գիծ տրորել: Իսկ ռադիոյի մարդկանց համար սա իսկապես կարմիր գիծ է:

2. Սպասվող փոփոխություններին ընդառաջ զրկել ռադիոյի մարդկանց հանրային աջակցությունից: Հանրային ռադիոն տարիների իր աշխատանքի շնորհիվ արդարացիորեն վայելում է անաչառ և հավասարակշռված լրատվամիջոցի համբավ: Ողնաշարը ջարդելուց առաջ պետք է շրիշակի հավասարեցնել Ընկերության և այդտեղ աշխատող մարդկանց վերաբերյալ հասարակական ընկալումները, որ «Բաքվի ու Անկարայի ժամանակով իրենց աշխատանքը կազմակերպողների» հետևից եկող չլինի

3. Անել այնպես, որ մարդիկ ուղղակի ամաչեն այդ շենք աշխատանքի գալ, ազատման դիմում գրեն ու նախանշվող կադրային փոփոխություններն անցնեն առանց ավելորդ աղմուկի: Եթե գործընկերներիս մեջ այդպիսի բան արած մարդ կա, խնդրում եմ, դիմումները հետ վերցրեք:

Պատասխանում եմ իրավիճակի շուրջ սոցցանցերում ամենահաճախակին ինձ հանդիպած հարցին: «Էդ շենքում մի նորմալ մարդ չկա, որ էդ Բաքվի ու Անկարայի ժամացույցները հանի»:

Կա ու շատ:

Եթե այդ ժամացույցները դեռ այդտեղ են, ապա, կարծում, եմ միայն այն պատճառով, որ ռադիոյի մարդիկ որոշում ունեն, որ դրանք փակցնողը պիտի իր ձեռքով դրանք հանի և ներողություն խնդրի: Ռադիոն սպեցիֆիկ հիմնարկ է: Ընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում:

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,–

Նե՜ղ են ճամփեքը լեռնական…

և այլն…

Այս պատմության մասին դուք հենց ռադիոյի մարդկանցից էլ իմացել եք: Նրանք գործել են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի 3.3 կետի ոգուն համահունչ, որը ենթադրում է, որ եթե կոլեկտիվի վրա ղեկավարության կողմից կա ճնշում, որին իրենք ինքնուրույն դիմադրել չեն կարող, պիտի խնդրին հասարակական հնչեղություն տան՝ ակնկալելով հանրության միջամտությունը:

Այս պատմությունը Հանրային ռադիոյի գործընկերներս հանրայինացրել են ոչ արտահոսքի տեսքով, ոչ էլ որպես անանուն կամ ֆեյք աղբյուր: Նրանք դա արել են բացեիբաց՝ հասկանալով ռիսկերը:

Հարյուր տոկոսանոց զորակցություն եմ հայտնում նրանց: Ակնկալում եմ նույնը լրագրողական համայնքից:

Հանրային ռադիոյի տնօրենի այսպես կոչված մրցույթում հաղթող ճանաչված և ընկերությունը ժամանակավորապես ղեկավարող Արմեն Քոլոյանին ասելու բան չունեմ: Նա օտարերկրյա քաղաքացի է, տուրիստ, որի «վիզան» շուտով սպառվելու է:

Փոխարենն ունեմ ասելու Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին՝ Արա Շիրինյան, Արամ Սուքիասյան, Արփի Ոսկանյան, Վահագն Թևոսյան, Վարուժան Օլքինյան, Վասակ Դարբինյան, երբ չեղարկում էինք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը և սեփականում Հանրային ռադիոյի տնօրեն ընտրելու (տվյալ դեպքում չընտրելու) իրավունքը, ասում էիք, որ անում եք դա, որպեսզի ձերը լինի և ընտրությունը և պատասխանատվությունը:

Դե հիմա մի հատ պատասխանատվություն կրեք, տեսնեմ:

(Տենց մի-քիչ կրեք, մինչև հետ գամ):

Իսկ հիմա ամենակարևորը: Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը: Մենք սկսեցինք քննարկել բաներ, որոնք նորմալ, բարեկիրթ մարդիկ սովորաբար չեն քննարկում: Նպատակահարմար է արդյոք փակցնել Բաքվի, Անկարայի տո էլ չգիտեմ Սումգայիթի, Դերզորի….. և այլն ժամացույցները, թե այնուամենայնիվ այդքան էլ չէ:

Մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք, իսկ մենք համառորեն քննար

կում ենք դրա նպատակահարմարությունը»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
30-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ անծանոթ տղամարդը բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ Կալլասը բողոքել է ԹրամփիցԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԻշխանությունը սառցահատի դեր է կատարում․ որ էսքանին էլ հասել ենք՝ շատ լավ է․ ՔՊ–ականի «հուզիչ» ելույթը (տեսանյութ) Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից հրաժարվելը«Խաղաղության խաչմերուկը» համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ․ ՄիրզոյանԶինվորական ծառայության սահմանային տարիքի բարձրացման մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը հետաձգվեցՌուսաստանի Դաշնային խորհուրդը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի զրույցըԼավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացներըՔաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյան Համաճարակաբանը մտահոգություն է հայտնել COVID-ի նոր բռնկման կապակցությամբՆաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն (տեսանյութ)Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ Շարունակաբար մարսել են իրենց խաբեությունները. Դավիթ Խաժակյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը (տեսանյութ) Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձանները Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է. Վահագն Խաչատուրյան ԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԼավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Ֆիդանի հետՀորս լավ գիտեք, 1991թ-ին 48 դրամ չունե՞ր, մեր ՀԷԿ-ն օրինական է. Մեսրոպ Մանուկյանը՝ Արեյանին (տեսանյութ)Զելենսկուն հիշեցրել են՝ նա խոստացել է «ամեն ինչ անել, որպեսզի ուկրաինացիները չլացեն»Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության համար մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Մենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավարԱդրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ոչ մի իշխանություն հավերժ չէ, պատասխան եք տալու․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ռումինիայի բնակիչները ընտրություններից հետո պատառոտել են իրենց անձնագրերը «Հանցագործները պետք է օրենքի խստությամբ պատժվեն»․ ՔՊ-ականը՝ կաշառքի գործերի մասին (տեսանյութ) Խաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգ Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կլինի Հայաստանում մայիսի 20-21 (տեսանյութ) Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հոր հայտարարությունըԵՄ-ում հայտարարել են՝ Պուտին-Թրամփ բանակցությունները «Ռուսաստանի մեծ հաղթանակն» ենՄանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, Երևանի քաղաքապետարանը չի ընդունել առաջարկը. Ավինյան 10–20 տարի առաջ տարբերություն էիք դնում մեր և ձեր երեխաների միջև․ վեճ՝ ավագանու նիստին (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են Զելենսկու նպատակը Ստամբուլում կայացած բանակցություններումԳողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել Փաշինյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր Անվանել Է Ուկրաինայի համար միակ ելքըԻմ ընտանիքի հանդեպ քաղաքական հայացքներիս համար ոտնձգություն է կատարվել թափթփուկների կողմից․ Ստեփանյան (տեսանյութ) Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի՝ շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ. ՀՅԴ Մինչեւ վերջին լումայի ու ցենտի ճշգրտությունը մտցնեմ ձեր աչքը, այ անուղեղներ․ Աննա ՀակոբյանԿաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ խուզարկություններ են իրականացվում ՔՏՀԱ տեսչական մարմնում. Հակակոռուպցիոն կոմիտե Էսօր ավելի շատ հակված ենք նրան, որ երեխուն տարել են. երկուամյա Տիգրանի հայր Էլեկտրական շարժունակությունը մեր երկրի կլիմայական նպատակների իրագործման ուղղությամբ կարևոր քայլ է. ՇՄ փոխնախարար ԱՄՆ-ում խոսել են Պուտինի և Թրամփի զրույցի կարևոր արդյունքի մասինԹրամփը մտադիր է «ամեն գնով» լուծել ուկրաինական ճգնաժամը․ TagesschauԱննա Հակոբյանը այդ արտահայտությունները չի անում հուզական ֆոնի ներքո, այլ անում է նպատակային․ Խուդոյան (տեսանյութ) Նժդեհի որեւէ զինվոր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չի կռվել ԽՍՀՄ-ի դեմ․ Շարմազանով (տեսանյութ)
Ամենադիտված