Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ
Հասարակություն![Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ](/timthumb.php?src=disc/15-04-24/3771d35c4bde18bbc7ff00fd3d360640.jpg&w=780)
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում այսօր՝ ապրիլի 15- ին, Չկալովկա բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
133 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
![](banners/armflix.jpg)