Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն
Արտակարգ Պատահար![Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն](/timthumb.php?src=disc/15-04-24/f8255847b687257f9ef2a5d839c0f188.jpg&w=780)
Ապրիլի 15-ին, ժամը 19:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.)։
![](banners/armflix.jpg)