Լեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը
Աշխարհ![Լեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը](/timthumb.php?src=disc/16-04-24/453b4124e892e853040dc8a7b047ec82.jpg&w=780)
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը։
Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է. «Մինչ Ադրբեջանը Ստեփանակերտում իրականացնում էր իր «վերջնական մաքրումը», շարունակելով ջնջել հայկական ժառանգության և ինքնության հետքերն Արցախում, նա Միջազգային դատարանի առջև հայտարարում է, որ «առաջարկել է նպաստել հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները»:
![](banners/armflix.jpg)