Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան
Բլոգոսֆերա![Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան](/timthumb.php?src=disc/16-04-24/abe807f72a8a02703444ec340c7f2071.jpg&w=780)
Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը, որ նպատակ է ունեցել՝ կասկածի տակ դնելու ցեղասպանության եղելությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը․
«Այց հարցը Հայաստանում առաջ են մղել հիմնականում գերմանական հիմնադրամներից սնվող հակահայ-վայ գիտնականները։ Գերմանական հիմնադրամների այդ ծախսային տողն էլ ապահովում էր Թուրքիան՝ բուն շահառուն։
Ներկայիս թուրքական իշխանությունների օրոք ցեղասպանության թանգարան-ինստիտուտն էլ էր մի անգամ հանդես եկել այդ թեմայով։ Կարճ ասած՝ ևս մի ապացույց, որ Հայաստանը գրավված է թուրքական ռեժիմի կողմից»։
![](banners/armflix.jpg)