Իրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը
Աշխարհ![Իրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը](/timthumb.php?src=disc/16-04-24/202e66397cbf376d0229a1cb969c0f30.jpg&w=780)
Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, գրում է IRNA-ն։
«Եթե Իսրայելը փորձի դիպչել իրանական հողին, միանշանակ շատ ավելի ուժեղ հարված կստանա նախորդի համեմատ։ Եթե Իսրայելը ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով», - ասել է Բաղերի Կանին։
ԱԳ փոխնախարարը ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված հարվածն Իսրայելի «ռազմավարական սխալ» է անվանել։ Նրա խոսքով՝ դրա պատճառով՝ Թեհրանը որոշել է «Իրանի պաշտպանունակությունն ու ռազմական ներուժը փորձարկելու» գործողություն իրականացնել Իսրայելի տարածքում։
![](banners/armflix.jpg)