Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականին
ԱՄՆ![Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականին](/timthumb.php?src=disc/16-04-24/f906dc5d374c22226522f4009d85eee2.jpg&w=780)
ԱՄՆ Ջո Բայդենն ու նրա կինը՝ Ջիլ Բայդենը, հրապարակել են անցյալ տարվա եկամուտների համատեղ հարկային հայտարարագիրը, ըստ որի՝ ամուսիններն ունեցել են 619,9 հազար դոլարի եկամուտ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենները իրենց վաստակած 619,9 հազար դոլարից որպես դաշնային հարկեր՝ վճարել են 146,6 հազար դոլար։ Եվս 30,9 հազար դոլար որպես հարկ՝ վճարվել է Դելավեր նահանգում, որտեղ Ջո և Ջիլ Բայդենները տուն ունեն։ Նախագահի կինը 3,5 հազար դոլարի հարկ է վճարել նաև Վիրջինիա նահանգում։ Նախագահական զույգը նաև մոտ 20,5 հազար դոլար է նվիրաբերել բարեգործական նպատակներով։
2022 թվականին Բայդենը և նրա կինը որպես ընտանիքի եկամուտ՝ ստացել են 579,5 հազար դոլար։
![](banners/armflix.jpg)