Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Բլոգոսֆերա![Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան](/timthumb.php?src=disc/16-04-24/765691d099ba508693da8e0f153ba20f.jpg&w=780)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից օգոստոսի 3-ը Հայաստանում որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելուն։
X-ի իր միկրոբլոգում դեսպանը գրել է, որ Սինջարում եզդիների նահատակությունը կրկնությունն է 1915 թվականին ցեղասպանության ենթարկված հայերի նահատակության՝ մեկ դար տարբերությամբ։
«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում»,- նշել է նա՝ հավելելով, որ հպարտ է այս պատմական օրը Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ներկայացրել է Ֆրանսիան։
![](banners/armflix.jpg)