Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Արտաքին Քաղաքական![Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար](/timthumb.php?src=disc/16-04-24/9b08c4837296ad21d03e20bc1d961619.jpg&w=780)
ՀԱՊԿ–ն Երևանից անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան: Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու կազմակերպության հարաբերություններում։ Չեմ թաքցնի, Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգություն են առաջացնում։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների շուրջ հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,– ասել է նա։
![](banners/armflix.jpg)