Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին
Համաշխարհային Մամուլ![Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին](/timthumb.php?src=disc/16-04-24/76085ae897c71024fa80ff919cba9ad3.jpg&w=780)
Իսրայելը որոշել է հարված հասցնել Իրանին, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ համապատասխան որոշումն ընդունվել է Իսրայելի ռազմական կաբինետի նիստից հետո։
Նշվում է, որ հարվածը պետք է հասցվի «հնարավորինս շուտ»։
Նշենք, որ ապրիլի 14-ին Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։
![](banners/armflix.jpg)